ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մաթևոսյանի 85-ամյակին նրա թանգարանը դեռևս չի գործում

Մաթևոսյանի 85-ամյակին նրա թանգարանը դեռևս չի գործում
14.02.2020 | 13:43

Կառավարության հետ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ եղավ Հրանտ Մաթևոսյանի թանգարան-ինստիտուտի ճակատագիրը: «Կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում է: Երրորդ հարկն ավարտելու համար գումարի հատկացում կլինի, հիմնադրամի հետ քննարկել ենք ռազմավարական ծրագիրը, թե ինչպես պետք է թանգարանը զարգանա: Երրորդ հարկի ավարտից հետո մենք պատրաստակամություն ենք հայտնել առաջիկա տարիներին աջակցել, ֆինանսական միջոցներ տրամադրել թանգարանին, որպեսզի որոշ հաստիքներ լինեն: Մեզ ասացին, որ հիմնադրամը կարող է ինքնաբավ դառնալ և իր կյանքով ապրել: Հարցը քննարկել եմ նաև Մաթևոսյանի որդու հետ»,- պատասխանեց նախարարը:


Անկեղծ ասած չգիտեմ՝ թե նմանատիպ քանի՜ հարց ու պատասխան եմ լսելու, քանի-քանի չինովնիկ է գալու ու գնալու, քանի՜ տարի հետո է շահագործվելու այդքան բաղձալի թանգարանը: Աներկբա է մի բան՝ համաշխարհային մեծության գրողի անկյունը դեռ վաղո՜ւց պետք է պատրաստ լիներ: Թե ով է մեղավոր այս ամենում, որ պաշտոնյան որտեղ է թերացել ու թերանում, պետական որ կառույցներն ինչու են խնդիրը մեկը մյուսի վրա գցում, ինձ ամենևին չի հետաքրքրում: Խայտառակություն է՝ Մաթևոսյանի 85-ամյակին անգամ նրա թանգարանը չի գործում, նրա շունչը քաղաքը չի զգում: Մեղավոր են թե՛ նախկինները, թե՛ ներկաները, թե՛ բոլորս, որ պատկան մարմիններին չենք բռնում ու թափ տալիս, որ «մարդ ու անասուն իրարից հիշողությամբ են ջոկվում», հիշողությունը մի՛ կորցրեք :


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ